«Բարսելոնայի» ավագ և դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Մարտինեսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» մտադիր են բաժանվել իրենց երկարամյա դարպասապահից և նրան փոխարինել «Էսպանյոլի» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայով։ Չնայած այս մտադրությանը՝ 33-ամյա գերմանացին չի ցանկանում լքել ակումբը։
Նշվում է, որ ստեղծված լարվածության ֆոնին էլ ավելի են սրվել Տեր Շտեգենի և Ֆլիկի հարաբերությունները։ Դարպասապահի ապագան մնում է անորոշ։
Հիշեցնենք, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ մինչև 2028 թվականը։ Լուրեր են շրջանառվում, թե նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում թուրքական «Գալաթասարայը», սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել Թուրքիա։