Այսօր՝ հունիսի 17-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի կունենա 2025/26թթ․ մրցաշրջանի եվրոպական գավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի ընթացքում պարզ կդառնան հայկական ակումբների հնարավոր մրցակիցները։
Չեմպիոնների լիգա
«Նոայի» (3-րդ զամբյուղ) հնարավոր մրցակիցներն են՝
- «Լյուդոգորեց» (Բուլղարիա)
- «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)
- «Զրինսկի Մոստար» (Բոսնիա և Հերցեգովինա)
- «Բուդուչնոստ Պոդգորիցա» (Մոնտենեգրո)
Կոնֆերենցիաների լիգա
«Փյունիկի» (6-րդ զամբյուղ) հնարավոր մրցակիցներն են՝
- «Սանտա Կոլոմա» (Անդորրա)
- «Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ)
- «Տրե Ֆիորի» (Սան Մարինո)
- «Ռաբոտնիչկի» (Հյուսիսային Մակեդոնիա)
«Ուրարտուի» (2-րդ զամբյուղ) հնարավոր մրցակիցներն են՝
- «Նեման» (Բելառուս)
- «Բիրկիրկարա» (Մալթա)
- «Տորպեդո Քութայիսի» (Վրաստան)
- «Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա)
Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսելու է որակավորման երկրորդ փուլից:
Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը 16:00-ին է, իսկ Կոնֆերենցիաների լիգայինը` 18:00-ին։