41-ամյա խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ: Մասնագետը խոսել է երևանյան թիմը գլխավորելու մասին։
«Սիրելի հայ ֆուտբոլասերներ, «Նոայի» սիրելի ընտանիք, ուրախ եմ միանալու այս հավակնոտ, հաղթական ոգով և հստակ տեսլականով ակումբին։
Ես պատրաստ եմ առաջնորդելու, մեզ առաջ մղելու և հաղթելու։
Միասին գրենք գերազանցության ճանապարհի հաջորդ գլուխը։ Ձեր աջակցությամբ «Նոային» և հայկական ֆուտբոլը հասցնենք նոր բարձունքների։ Առա՜ջ, Նոա, առա՜ջ»,- մեջբերում է մասնագետին ակումբի մամուլի ծառայությունը։