Կևին Դե Բրույնեն առաջին անգամ մեկնաբանել է իր կարիերան Սերիա Ա-ում շարունակելու որոշումը:
«Մանչեսթեր Սիթիում» տիտղոսներով և ռեկորդներով լի 10 տարիներից հետո 33-ամյա կիսապաշտպանն ընտրել է «Նապոլին», և, ըստ նրա, ընտրությունը կատարվել է սրտով, բայց ոչ առանց հաշվարկի:
«Ես հաղթող եմ: Միշտ էլ հաղթող եմ եղել: Ես ատում եմ պարտվելը, և սա այն զգացողությունն է, որն ինձ առաջ է մղում: «Նապոլին» ուժեղ թիմ ունի, նրանք վերջերս նվաճեցին Սկուդետտոն և կրկին հանդես կգան Չեմպիոնների լիգայում:
Սա հավակնոտ նախագիծ է, և այն ինձ ոգեշնչել է: Ես զգում եմ, որ կարող եմ լինել ինչ-որ մեծ բանի մաս», — ակումբի մամուլի ծառայությանն ասել է բելգիացին: