«Էմպոլիի» պաշտպան Լուկա Մարիանուչին փոխել է թիմը՝ տեղափոխվելով «Նապոլի»։ Այս մասին հայտնել է նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը դեռևս չի հրապարակվել։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ 20-ամյա Մարիանուչին Իտալիայի չեմպիոնի հետ կկնքի երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը կլինի հինգ տարի։
2024/2025 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 18 հանդիպման։
Մրցաշրջանի ավարտին «Էմպոլին» դուրս մնաց Սերիա Ա-ից։ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Նապոլին» նվաճեց ոսկե մեդալներ։