ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կիսվել է իր մտքերով 2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակը շահելու հնարավորության վերաբերյալ։
««Ոսկե գնդակ» շահելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար Սուրբ Գրաալն է։ Դա այն է, ինչի մասին երազում ես մանկուց։ Հույս ունեմ, որ գոնե կընդգրկվեմ 30 անվանակարգվածների ցուցակում (ժպտում է)։
Ես ունեցել եմ բարդ մրցաշրջաններ՝ վնասվածքներով և անհաջող խաղերով։ Բայց այս մրցաշրջանում, կարծում եմ, լավ եմ հանդես եկել։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Հիանալի կլինի, եթե իմ անունը հայտնվի այդ ցուցակում։ Իսկ ֆավորիտների թվում լինելն արդեն մեծ հաղթանակ է, թեև ես իսկապես ցանկանում եմ մի օր շահել այդ մրցանակը», – մեջբերում է նրա խոսքերը L’Équipe-ը։
Ավելի վաղ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել էր, որ «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում կքվեարկեր հենց Դեմբելեի օգտին։
Անցած մրցաշրջանում 28-ամյա Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 33 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Նրա հետ միասին փարիզցիները նվաճել են չորս տիտղոս։