Բիլբաոյի «Ատլետիկում» զարմանքով են ընդունել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները՝ կապված ակումբի հարձակվող Նիկո Ուիլյամսի գործակալի և «Բարսելոնայի» միջև բանակցությունների հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործակալը ցանկացել է, որ հանդիպումը լինի հնարավորինս գաղտնի։ Գործակալի պնդմամբ՝ նա Բարսելոնա էր մեկնել ընկերներին այցելելու նպատակով, սակայն լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, որ նա հանդիպել է «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուի հետ։
Այդուհանդերձ, «Ատլետիկում» վստահ են, որ Ուիլյամսը չի լքի ակումբը, որի հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականի ամառ։ Նշվում է, որ պայմանագրում ամրագրված է 62 միլիոն եվրո հրաժարագին։