«Արարատ-Արմենիայի» հարձակվող Միսակ Հակոբյանը վարձակալության հիմունքներով տեղափոխվում է Ալբանիայի կրկնակի չեմպիոն «Էգնատիա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 21-ամյա հարձակվողը ալբանական ակումբում վարձավճարով կանցկացնի մեկ տարի։
Նշենք, որ նախորդ 4 մրցաշրջաններում Հակոբյանը հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում՝ նույնպես վարձակալության հիմունքներով։