«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդ Չավին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզի մասին։
«Վերջին 15-20 տարիների ընթացքում իմ տեսած լավագույն կենտրոնական կիսապաշտպանը Սքոուլզն է։ Ես այս մասին բազմիցս խոսել եմ Խաբի Ալոնսոյի հետ։ Սքոուլզը տպավորիչ խաղացող էր, որն ուներ ամեն ինչ։ Եթե նա իսպանացի լիներ, գուցե նրան ավելի շատ կգնահատեին»,- ասել է Չավին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չավիի թեկնածությունով հետաքրքրված է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Յուվենտուսը»։