«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հեռախոսազրույց է ունեցել Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ։ Այս մասին հայտնում է Jijantes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա խաղացողը ցանկանում է այս ամռանը տեղափոխվել կատալոնական ակումբ, և նրա գործակալն արդեն կապ է հաստատել «կապտանռագույնների» ներկայացուցիչների հետ։
Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ Ֆլիկն անձամբ զանգահարել է Ուիլյամսին՝ ներկայացնելու «Բարսելոնայի» մարզական նախագիծը։ Գործարքի արժեքը Իսպանիայի գործող չեմպիոնների համար կկազմի 60 միլիոն եվրո։
Նիկո Ուիլյամսը 2024/25 մրցաշրջանում «Ատլետիկի» կազմում անցկացրել է 45 խաղ՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։