«Պարմայի» ֆրանսիացի հարձակվող Անժե-Յոան Բոննին համաձայնել է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» վաղուց հետևում է 21-ամյա խաղացողին՝ նրան դիտարկելով որպես հարձակման գծի ուժեղացման հեռանկարային տարբերակ։ Նշվում է, որ «ներաձուրիները» պատրաստվում են բաժանվել Մարկո Արնաուտովիչից և Խոակին Կորեայից, իսկ Մեհդի Տարեմիի ապագան դեռևս անորոշ է։
Ըստ տեղեկությունների՝ Բոննին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Ինտերի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։