«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Ըստ El Nacional-ի՝ անգլիացին իր գործակալներին հայտնել է, որ հետաքրքրված է միայն «Բարսելոնա» տեղափոխվելով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել Ռեշֆորդին 40 միլիոն եվրոյով։ Կատալոնական ակումբը դիտարկում է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն բանակցությունների մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ռեշֆորդը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում», սակայն բիրմինգհեմյան ակումբը որոշել է չգնել նրա տրանսֆերը վարձակալության ժամկետի ավարտից հետո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։