«Գալաթասարայը» հայտարարել է Լերոյ Սանեի հետ պայմանագիր կնքելու մասին X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր պաշտոնական էջում։ Աշխատանքային պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար և ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։
Ընդգծվում է, որ գերմանացի ֆուտբոլիստը տարեկան կստանա 9 միլիոն եվրո՝ որպես երաշխավորված աշխատավարձ, և ևս 3 միլիոն եվրո՝ մրցաշրջանի համար՝ որպես հավատարմության բոնուս։
Գերմանական Բունդեսլիգայի 2024/2025 մրցաշրջանում 29-ամյա թևայինը խաղացել է 30 խաղ, որոնցում խփել է 11 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Նա նաև ունի 13 խաղ և մեկ գոլ Չեմպիոնների լիգայում։