41-ամյա խորվաթ մարզիչ Սանդրո Պերկովիչը, ով վերջերս ավարտել է Զագրեբի «Դինամոյում» ժամանակավոր գլխավոր մարզչի պաշտոնը, մոտ է նոր աշխատանք ստանձնելուն:
Ըստ Index Sport-ի՝ նա բանակցություններ է վարում Հայաստանի չեմպիոն «Նոա» ակումբի գլխավոր մարզիչ դառնալու համար:
«Նոան» շտապ մարզիչի կարիք ունի, քանի որ հունիսի 15-ին Ավստրիայում մեկնարկում են թիմի նախապատրաստական հավաքները, իսկ հուլիսին ակումբը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին:
«Նոան» վերջին տարիներին դարձել է հայկական ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկը: Ակումբը ֆինանսապես կայուն է՝ շնորհիվ սեփականատեր Վարդգես Վարդանյանի, ով ղեկավարում է Digitain-ը և Armenia Wine Company-ն: Վարդանյանի ղեկավարությամբ թիմը նախորդ մրցաշրջանում նվաճել է «դուբլ»՝ հաղթելով առաջնությունում և Գավաթում»,- գրում է կայքը:
Պերկովիչը նախկինում աշխատել է «Դինամոյի» մարզչական շտաբում, գլխավորել է Լատվիայի «Ռիգա» ակումբը: Հայաստանում սա կլինի նրա առաջին փորձը՝ որպես գլխավոր մարզիչ: Նշանակման պաշտոնական հաստատումը սպասվում է առաջիկա օրերին: