Գերմանիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր հայրենակից Հանս-Դիտեր Ֆլիկի աշխատանքային մեթոդների մասին: Նա գլխավորում է «Բարսելոնան»։
«Հանս Ֆլիկի օրոք «Բարսելոնայի» որոշ խաղացողներ պատժվում էին ուշանալու համար։ Սրանք տարբեր փիլիսոփայություններ են։ «Ռեալ Մադրիդում» դրա վրա կծիծաղեին։ «Ռեալում» հաճախ անհայտ էր, թե ով է ուշանում՝ խաղացո՞ղը, թե՞ մարզիչը։ Այլ մտածելակերպ է՝ թույլ չտալ մեկին խաղալ հինգ րոպե ուշանալու պատճառով։ Տարբեր մոտեցումներ, որոնք երկուսն էլ աշխատում են։ Կարելի է ասել, որ Ֆլիկն ունի տիպիկ գերմանական մտածելակերպ», — ասել է Կրոսը Einfach mal Luppen փոդքասթում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆլիկը պատժել է դարպասապահ Ինյակի Պենյային և պաշտպան Ժյուլ Կունդեին ուշանալու համար։