«Բավարիայի» արդեն նախին ֆուտբլիստ Լերոյ Սանեն, որն այսօր պաշտոնապես դարձել է թուրքական «Գալաթասարայի» ֆուտբոլիստ, կխաղա մյունխենյան թիմի կազմում 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնությունում։
Այս մասին հայտնել է Sky Deutschland-ի լրագրող Քերի Հոուն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հավելում է, որ ֆուտբոլիստը կխաղա «Բավարիայի» կազմում մինչև հունիսի 30-ը, բայց հուլիսին կհեռանա թիմից, նույնիսկ եթե թիմը հասնի մրցաշարի փլեյ-օֆֆի վերջին փուլ։
Սանեն ուրբաթ օրը կմեկնի Օռլանդո։
Գերմանական Բունդեսլիգայի 2024/2025 մրցաշրջանում 29-ամյա Լերոյ Սանեն անցկացրել է 30 խաղ, որոնցում խփել է 11 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Նա իր ակտիվում նաև գրանցել է 13 խաղ և մեկ գոլ Չեմպիոնների լիգայում։