«Նապոլին» սոցիալական ցանցի իր էջերում հայտարարել է 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Արքա Կևն այստեղ է», — գրել է «Նապոլին» իր X սոցիալական ցանցի էջում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ բելգիացի ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը երեք տարվա համար է։ 33-ամյա կիսապաշտպանը նեապոլյան ակումբի կազմում տարեկան կվաստակի 5 միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում Դե Բրույնեն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում 40 խաղում խփել է վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։