Իտալացի աջ պաշտպան Նիկոլո Սավոնան երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։
22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Անցյալ մրցաշրջանում Սավոնան մասնակցել է 37 խաղի, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Իտալացին «Յուվենտուսի» ակադեմիայի սան է, նա սկսել է խաղալ թուրինյան ակումբի հիմնական թիմում 2024 թվականի օգոստոսին։
«Յուվենտուսը» նախորդ մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ վաստակելով 70 միավոր։
Ակումբային աշխարհի առաջնությունում «Յուվենտուսը» կխաղա G խմբում ԱՄԷ-ի «Ալ Այնի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Մարոկկոյի «Վիդադի» հետ։