Եվրոպական 4 ակումբներ հետևում են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Այդ ակումբների թվում են «Լիդս Յունայթեդը», «Լենսը», «Պորտուն» և «Սևիլյան»:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Կիսապաշտպանը նաև վեց խաղ է անցկացրել «Ֆոնբեթ» Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։
Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։