Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թվականի աշխարհի չեմպիոն Տոնի Կրոսը մասնակցել է Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական արարողությանը։
«Շնորհակալություն, Տոնի, մեզ միանալու համար։ Քո ներկայությունն ու ելույթը մեծ ոգեշնչում էին մեզ բոլորիս համար։
Շնորհավորում եմ 2025 թվականի շրջանավարտներին», — գրել է Նադալը իր սոցիալական ցանցերի էջում։
Նադալի ակադեմիայի 2025 թվականի շրջանավարտների շարքում ընդգրկված է 52 ուսանող։ Նախկին ֆուտբոլիստը միջոցառման պատվավոր հյուրն էր։ Նախորդ արարողություններին մասնակցել են բասկետբոլիստներ Պաու Գասոլը և Ռիկի Ռուբիոն, Դավիդ Ֆերերը, Իգա Շվյոնտեկը և Կառլոս Մոյան, ինչպես նաև Ռոջեր Ֆեդերերը և Մարիա Շարապովան, որոնք հեռավար ելույթ են ունեցել 2020 թվականին։