«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սաուդական ակումբի ղեկավարությունից խնդրել է իրականացնել տրանսֆեր, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերը ձախողելուց հետո, որը համարվում էր ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախն այս ամռանը, «Ալ-Նասրը» Ռոնալդուի խնդրանքով կենտրոնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյի ձեռքբերման վրա։
Ավարտված մրցաշրջանում 20-ամյա Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 58 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։