«Ալ-Նասրի» կոլումբիացի հարձակվող Ջոն Դուրանը կարող է լքել թիմը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը կարող է այս ամռանը փոխել ակումբային գրնցումը։ Ենթադրվում է, որ Դուրանի նկատմամբ Եվրոպայում լուրջ պահանջարկ կլինի։ 2025 թվականի հունվարին «Ալ-Նասրը» ռեկորդային 77 միլիոն եվրոյով ձեռք է բերել նրան «Ասթոն Վիլայից»՝ դարձնելով նրան Սաուդյան Արաբիայի առաջնության պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։
Դուրանը ավարտված մրցաշրջանում «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 18 խաղ՝ խփելով 12 գոլ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։