«Արարատ-Արմենիային» է միացել բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վելթոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա Վելթոնն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ Բրազիլիայում, ապա տեղափոխվել Պորտուգալիա, որտեղ էլ հանդես է եկել վերջին 6 տարիների ընթացքում: