«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի վինգեր Ջեք Գրիլիշն այս ամառ հնարավոր է փոխի ակումբային գրանցումը։
Հիշեցնենք, որ նա ընդգրկված չէ թիմի հայտացուցակում ակումբային Աշխարհի առաջնության համար։
«Էվերտոնը» և «Նյուքասլը» գլխավորում են այս ամառ Գրիլիշի տրանսֆերը ձեռք բերելու մրցավազքը:
Այդ մասին հայտնում է Football Insider-ը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 մլն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։