«Աստոն Վիլան», «Տոտենհեմը» և «Նյուքասլը» դիտարկում են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա անգլիացու տրանսֆերին հավակնում են նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։
Սանչոն վարձավճարով հանդես է եկել «Չելսիում» 2024/25 մրցաշրջանում։
Անցած մրցաշրջանում Սանչոն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 հանդիպմանը խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։