«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» 33-ամյա դարպասապահ և ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաները» դիտարկում են Անդրե Օնանային փոխարինելու մի քանի տարբերակ, սակայն Տեր Շտեգենը դրանցից ամենահավանականն է։ Ընդգծվում է, որ այս պահին մանկունիանցիները գերմանացի դարպասապահի տրանսֆերի համար դեռևս պաշտոնական առաջարկ չեն կատարել։
Նշվում է, որ Տեր Շտեգենին տեղեկացրել են, որ նա այլևս չի մտնում «կապտանռնագույնների» երկարաժամկետ ծրագրերի մեջ։
Գերմանիայի հավաքականի դարպասապահը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2014 թվականի ամռանից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ փորձառու դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։