«Օլիմպիկ Մարսելը» հայտարարել է, որ համաձայնության է եկել Անխել Գոմեսի հետ պայմանագրի հարցում։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ֆրանսիական թիմում։
24-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։
2020 թվականից նա հանդես է գալիս «Լիլում», ընթացքում վարձավճարով հանդես է եկել նաև «Բոավիշտայում»։ Այս ամառ նա ստացավ ազատ գործակալի կարգավիճակ։