Երևանի «Փյունիկ» կազմն է համալրել 22-ամյա կիսապաշտպան Սերոբ Գալստյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գալստյանը հանդես է եկել Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Անի», «Տորպեդո» և «Արարատ-2» թիմերում: 2021 թվականի ամռանը նա տեղափոխվել է ԲԿՄԱ` անցկացնելով մեկ մրցաշրջան:
Սերոբ Գալստյանի նախորդ թիմը՝ Երևանի «Արարատն» էր, որտեղ հանդես է եկել վերջին 3 տարիներին։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում Գալստյանն անցկացրել է 87 հանդիպում:
Սերոբը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականում, իսկ 2022 թվականի սեպտեմբերին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: