Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է վստահ ելույթներ ցուցադրել և կարևոր նվաճում է գրանցել՝ բարձրանալով ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրապարակած ցուցակի համաձայն՝ Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում խփել է 9 գոլ և այժմ կիսում է 6-րդ հորիզոնականը Էդգար Մանուչարյանի և Տիգրան Բարսեղյանի հետ։
Նրանցից երկու գոլ ավելի ունեն Արթուր Պետրոսյանն ու Մարկոս Պիզելին (11-ական գոլ): Գևորգ Ղազարյանն ու Յուրա Մովսիսյանը կիսում են 2-3-րդ տեղերը՝ 14-ական գոլով։
Առաջատարի դիրքը զբաղեցնում է Հենրիխ Մխիթարյանը՝ 32 գոլով։