Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայկ Մանուկյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
60 կգ քաշային կարգում Մանուկյանը եզրափակչում վաղաժամ հաղթանակ տարավ ադրբեջանցի Ալի Նազարովի նկատմամբ՝ 11:3 հաշվով: Մինչև եզրափակիչը հայ մարզիկը բոլոր գոտեմարտերում հաղթել էր առանց միավոր զիջելու՝ իսրայելցուն՝ 9:0, հունգարացուն՝ 8:0, գերմանացուն՝ 8:0, իսկ կիսաեզրափակչում՝ իտալացուն՝ 9:0:
Հայաստանը մրցաշարում նվաճեց երկրորդ ոսկե մեդալը: Մեր ընտրանին նաև արժանացավ 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի՝ գլխավորելով թիմային հաշվարկը: