Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մարատ Աճեմյանը նվաճել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների (U17) առաջնության ոսկե մեդալը 51 կգ քաշային կարգում։ Մրցաշարը տեղի է ունենում 2025 թվականի հունիսի 9-16-ը Սկոպյեում։
Եզրափակիչում Աճեմյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ռիզվան Կաիրբեկովի նկատմամբ։ Մրցաշարի ընթացքում նա բոլոր գոտեմարտերն ավարտել է ժամանակից շուտ՝ առանց մեկ միավոր զիջելու։
Մինչ եզրափակիչը Մարատ Աճեմյանը տպավորիչ հաղթանակներ է տարել՝ պարտության մատնելով Ադրբեջանի ներկայացուցչին 10:0, Մոլդովայի ներկայացուցչին՝ 8:0, և Հունգարիայի ներկայացուցչին՝ 9:0 հաշվով։