«Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը մեկնաբանել է պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելու մասին լուրերը։
– Նաիր Թիկնիզյանը հաստատ հեռանու՞մ է թիմից։
– Այո։
– Տեղափոխվում է «Ցրվենա Զվեզդա»՞։
– Այո։ Մաղթում ենք նրան հաջողություն։ Կարծում եմ՝ Սերբիայում նա հաջողության կհասնի։ Այնտեղ եվրոպական մրցաշարերում խաղալու հնարավորություն կա, ինչը նրա համար ավելի հետաքրքիր կլինի։
– Դուք հիասթափվա՞ծ եք Թիկնիզյանի հեռանալուց։
– Դժվար է ասել։ Սակայն, եթե նրան վաճառեինք ավելի հեղինակավոր ակումբի և ավելի բարձր գնով, դա շատ ավելի լավ տարբերակ կլիներ, – Ֆիլատովի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն։
Նախորդ մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 33 հանդիպման բոլոր ակումբային մրցաշարերում, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։