«Նոան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավստրիայում։ Այն տեղի կունենա հունիսի 15-ից մինչև հուլիսի 1-ը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի և Հայաստանի առաջնության նոր մեկնարկին ընդառաջ։
Առաջիկա օրերին նաև հայտնի կդառնա հավաքի ընթացքում կայանալիք ընկերական խաղերի ժամանակացույցը։