«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը համաձայնության են եկել չերկարաձգել համագործակցությունը:
Մելիխովը «Ուրարտուին» միացել էր 2022 թվականի ամռանը: Այդ ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 82 պաշտոնական հանդիպում, որոնցից 30-ում պահպանել է դարպասն անառիկ:
2022/23 մրցաշրջանում Մելիխովը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն և Հայաստանի գավիգագիր:
Ակումբը շնորհակալություն է հայտնել դարպասապահին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում: