«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի։
Հունիսի 8-ին Լուչիանո Սպալետին հայտարարեց Իտալիայի հավաքականից հեռանալու մասին։
Հաղորդվում էր, որ նրան կարող են փոխարինել Կլաուդիո Ռանիերին և Ստեֆանո Պիոլին, սակայն երկու մասնագետներն էլ մերժել են առաջարկները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 47-ամյա Գատուզոն այժմ դարձել է գլխավոր թեկնածուն։
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի վերջին աշխատավայրը խորվաթական «Հայդուկն» էր, որը նա լքել էր հունիսի սկզբին։