«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ կարիերայի միակ զղջումը կապված է «Բարսելոնայում» հանդես գալու հետ։
«Բոլորն ուզում են հաղթել Չեմպիոնների լիգան, բայց ես մի փոքր այլ կերպ կարտահայտվեի։ Դա շատ հեղինակավոր տիտղոս կլիներ, բայց այդ պահին ինձ այլ մարտահրավեր էր պետք։ Իմ սխալը նրանում էր, որ ես փորձում էի խաղս փոխել՝ հարմարեցնելով «Բարսելոնայի» խաղաոճին։ Հավատացեք, դա կարիերայումս իմ միակ զղջումն է։ Փորձում էի դառնալ այնպիսին, ինչպիսին նրանք էին»,- Իբրայի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Իբրահիմովիչը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2009/10 թվականներին։