«Լիոնի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռայան Շերկին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստը այսօր՝ հունիսի 10-ին, հնգամյա պայմանագիր է ստորագրել «քաղաքայինների» հետ։ Նշվում է, որ «Լիոնը» Շերկիի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթիից» կստանա 40 միլիոն եվրոյից մի փոքր ավելի գումար։
Տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկա ժամերին։
Հիշեցնենք, որ Ռայան Շերկին վերջերս նշել է իր նորամուտը Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Ազգերի լիգայի խաղում՝ Իսպանիայի դեմ (5:4), նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։