Այսօր՝ հունիսի 10-ին, տեղի ունեցավ Մադրիդի «Ռեալի» նորեկ Դին Հաուսենի շնորհանդեսը։
Իսպանիայի հավաքականի խաղացողը «արքայական» ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր՝ մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
20-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Բորնմութից»՝ 59,5 միլիոն եվրոյի դիմաց։
Հաուսենը «սերուցքայինների» կազմում կկրի 24 համարի մարզաշապիկը։