Երևանի «Արարատում» իրենց ելույթներն ավարտում են Սերոբ Գալստյանը, Արմեն Նահապետյանը, Ռայեն Մզուգին և Բադեմ Դիաբիրան։ Ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սերոբ Գալստյանը «Արարատի» կազմում անցկացրել է 88 հանդիպում և դարձել է 9 գոլի հեղինակ։
Արմեն Նահապետյանը միացել էր ակումբին 2023 թվականի ամռանը։ «Արարատի» մարզաշապիկով նա մասնակցել է 33 խաղի և խփել 3 գոլ։
Թունիսցի պաշտպան Ռայեն Մզուգին թիմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։ 20-ամյա մալիացի հարձակվող Բադեմ Դիաբիրան «Արարատի» կազմում հանդես է եկել 6 խաղում։