«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է այն հարցին, թե խաղային որ դիրքերն է ակումբը ցանկանում ուժեղացնել ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Մենք կարծում ենք, որ թիմը լավ հավասարակշռված է թե՛ պաշտպանությունում, թե՛ կիսապաշտպանությունում։ Հարձակման գծում նոր խաղացողի ձեռքբերումը կախված կլինի նրանից, թե ինչ կարող ենք անել շուկայում, բայց դա կարող է լինել միակ գիծը, որը, մեր կարծիքով, մեկ կամ երկու խաղացողի կարիք ունի»,– Դեկուի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասի և «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով։