Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի գնահատման մասնագիտացված Transfermarkt վիճակագրական պորտալը թարմացրել է իսպանական Լա Լիգայում հանդես եկող ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը։
Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամինե Յամալը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ՝ Ջուդ Բելինգհեմը և Կիլիան Մբապեն, որոնց տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։
Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում ընդգրկվել են «սերուցքայինների» 5 և «կապտանռնագույնների» 4 խաղացողներ։ Լա Լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում Մադրիդի «Ատլետիկոյի» միակ ներկայացուցիչը արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է (100 միլիոն եվրո)։
Լա Լիգայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի․
- Լամինե Յամալ (Բարսելոնա) — 200 միլիոն եվրո
- Կիլիան Մբապե (Ռեալ Մադրիդ) — 180 միլիոն եվրո
- Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ) — 180 միլիոն եվրո
- Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ) — 170 միլիոն եվրո
- Պեդրի (Բարսելոնա) — 140 միլիոն եվրո
- Ֆեդերիկո Վալվերդե (Ռեալ Մադրիդ) — 130 միլիոն եվրո
- Խուլիան Ալվարես (Ատլետիկո Մադրիդ) — 100 միլիոն եվրո
- Ռաֆինյա (Բարսելոնա) — 90 միլիոն եվրո
- Ռոդրիգո (Ռեալ Մադրիդ) — 90 միլիոն եվր
- Պաու Կուբարսի (Բարսելոնա) — 80 միլիոն եվրո