28-ամյա գանացի հարձակվող Փոլ Այոնգոն միացել է «Արարատ-Արմենիային»:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Փոլն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Գանայում, ապա՝ տեղափոխվել Պորտուգալիա: Խաղացել է նաև Ավստրալիայի ու Լյուքսեմբուրգի առաջնություններում: