«Չելսիի» նախկին նախագահ Ռոման Աբրամովիչը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում որևէ ֆուտբոլային ակումբի սեփականատեր լինել։
«Գուցե մի օր ես կարողանամ գնալ «Չելսիի» խաղին և պատշաճ կերպով հրաժեշտ տալ ակումբին, բայց այդքանով կսահմանափակվեմ։ Ես այլևս չեմ հետաքրքրվում ֆուտբոլային ակումբում որևէ աշխատանքով։ Ես կարող էի օգնել ակադեմիաներին և երիտասարդական թիմերին, կարող էի ֆուտբոլ խաղալու հնարավորություն ընձեռել անապահով ընտանիքների մարդկանց, եթե լիներ մի նախաձեռնություն, որը կարող էր ինչ-որ բան փոխել այս ուղղությամբ։ Բայց եթե խոսքը ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ, նախագահի կամ մենեջերի դերի մասին է, ես դրանով այլևս չեմ զբաղվում», — Աբրամովիչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
58-ամյա ռուս բիզնեսմենը, որը դեռևս գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցների տակ, 2022 թվականին «Չելսին» վաճառել է 2.5 միլիարդ ֆունտ ստեռլինգով ամերիկյան Todd Boehly and Clearlake Capital կոնսորցիումին։