«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենյանը, հավանաբար, այս ամռանը չի միանա «Չելսիին»։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ 29-ամյա դարպասապահի տրանսֆերի արժեքի շուրջ մինչև ակումբային աշխարհի առաջնության մեկնարկը, և բանակցությունները դադարեցվել են։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ «Միլանը» պատրաստ էր բաց թողնել Մենյանին 25-30 միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ «Չելսին» հույս ուներ դարպասապահին ձեռք բերել 15 միլիոն եվրոյի դիմաց, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը «ռոսոներիի» հետ լրանում է հաջորդ ամռանը։
2024/25 մրցաշրջանում Մենյանը «Միլանի» կազմում անցկացրել է 53 խաղ բոլոր մրցաշարերում և բաց է թողել 59 գոլ՝ 15 անգամ անառիկ պահելով դարպասը։