Ալժիրի հավաքականի պաշտպան Ռայան Այթ-Նուրին դարձել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղացող։ 24-ամյա կիսապաշտպանի ձեռքբերման մասին հայտարարել է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը թիմի պաշտոնական կայքում։ Այսօր՝ հունիսի 9-ին, ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» բազայում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբները համաձայնության են եկել 40 միլիոն եվրոյի տրանսֆերի շուրջ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ պաշտպանը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Անցյալ մրցաշրջանում Այթ-Նուրին մասնակցել է 41 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Այթ-Նուրիի պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ ուժի մեջ էր մինչև 2026 թվականի ամառը։ Ալժիրցին դարձել է «Սիթիի» առաջին նորեկը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։