Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակչի ամենատարեց մասնակիցը մրցաշարի պատմության մեջ։
Հարձակվողը, հիշեցնենք, նաև գոլ է խփել Իսպանիայի հավաքականի դեմ խաղում, ինչի արդյունքում հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։
Ռոնալդոն խաղադաշտ է դուրս եկել 40 տարեկան և 203 օրական հասակում՝ առաջ անցնելով Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչից (37 տարեկան և 282 օրական, 2023 թվականի Իսպանիայի դեմ խաղում) և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խեսուս Նավասից (37 տարեկան և 209 օրական, նույն խաղում)։
Կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին, այս խաղում հաղթական գոլը խփել է Ռոնալդուն։