Իսպանիայի հավաքականի խաղացողները 2025 թվականի Ռոլան Գարոսի տղամարդկանց մենախաղի եզրափակիչը դիտել են իրենց հեռախոսներով՝ Պորտուգալիայի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ։
Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ իտալացի Յանիկ Սիները մրցել է երկրորդ ռակետ իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։ Իսպանացիների հայրենակիցը հաղթել է 4-6, 6-7 (4-7), 6-4, 7-6 (7-3), 7-6 (10-2) հաշվով։
Ալկարասը և Սինները Մեծ սաղավարտի եզրափակչում առաջին անգամ էին խաղում միմյանց դեմ։ Բացի այն, որ իտալացին սեթերում 2-0 հաշվով առաջատար էր, չորրորդ սեթում նա եռակի մաթչ-փոինթ վաստակեց իսպանացու մատուցմամբ։
Իսպանիան և Պորտուգալիան միջև Ազգերի լիգայի եզրափակչի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։