Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական կարևոր գոլն է խփել ազգային թիմի կազմում։ Իսպանիայի հետ Ազգերի լիգայի եզրափակչում Ռոնալդուն 61-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և հաշիվը դարձրել է 2։2։
Հիշեցնենք՝ 21-րդ րոպեին Մարտին Սուբիմենդին առաջ է մղել իսպանացիներին։ 5 րոպե անց Նունո Մենդեշն հավասարեցրել է հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը Պորտուգալիայի հավաքականի կազմում։ 45-րդ րոպեին Միկել Օյարսաբալը դարձյալ առաջ է մղել Իսպանիայի հավաքականին։