Այս պահին ընթանում է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչ խաղը Պորտուգալիայի և Իսպանիայի միջև։ Խաղը տեղի է ունենում Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Արենա Մյունխեն» մարզադաշտում։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 2:1 է իսպանացիների օգտին։ 21-րդ րոպեին Մարտին Սուբիմենդին առաջ է մղել իսպանացիներին։
5 րոպե անց Նունո Մենդեշը հավասարեցրել է հաշիվը։
45-րդ րոպեին Միկել Օյարսաբալը դարձյալ առաջ է մղել Իսպանիայի հավաքականին։
Կիսաեզրափակիչ փուլում Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Գերմանիային։ Իսպանիայի հավաքականը 5:4 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։ «Լա Ֆուրիա Ռոխան» մրցաշարի գործող հաղթողն է։ Պորտուգալիայի ազգային հավաքականը Ազգերի լիգայի հաղթող էր դարձել 2019 թվականին։