Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպին Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հարցրել են՝ արդյոք նա չի՞ մտածում իր հեղինակության մասին՝ որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, որն առաջին երեք խաղերում երեք խոշոր հաշվով պարտություն է կրել։
«Ես 61 տարեկան եմ և կարիերայիս ընթացքում թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ շատ բաների եմ հասել և վաստակել իմ համբավը։ Գիտեմ՝ ուր եմ եկել, գիտեմ, որ բարդ իրավիճակում եմ։ Նախկինում էլ եմ այսպիսի իրավիճակներում հայտնվել։ Եթե անհանգստանայի իմ անվան ու հեղինակության մասին, կդադարեի զբաղվել այս աշխատանքով։ Իմ գլխավոր նպատակը ֆուտբոլիստներին օգնելն է։ Ինձ չի մտահոգում այն ամենն, ինչ մարդիկ կարող են ասել»,- ասել է նիդեռլանդցի մասնագետը։
Նա նաև նշել է՝ հրաժարականի մասին չի մտածում։